Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության
09.05.2019 | 00:23

Գազի թեմայի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումները և բանակցությունները շարունակվում են՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք։ Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության», - ասաց վարչապետը։ Անդրադառնալով կապիտալի ներհոսքի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր սփյուռքի գործարարների կողմից իրականացվող մի քանի ներդրումային ծրագիր կա։ «Մենք ամեն ինչ անում են, որ աջակցենք նրանց։ Այդ պրոցեսը կա, և ակնհայտ է։ Մենք հո մարդկանց չե՞նք ասում՝ այստեղ ներդրում արա, այս գործարանը՝ քեզ, այս հողը՝ քեզ։ Դաշտը բացված է, հնարավորությունները ստեղծված են, մարդիկ պետք է այդ հնարավորություններից օգտվեն։ Վիճակագրական տվյալներն էլ ցույց են տալիս, որ ներգաղթի միտումներ կան», - ասաց նա ՝ նշելով, որ հեռանկարում սփյուռքահայերի համար հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ծրագիր իրականացնելու գաղափար կա:

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ